«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Սենատորը կոչ է արել դադարեցնել ագրեսիան Արցախի դեմ

Սենատորը կոչ է արել դադարեցնել ագրեսիան Արցախի դեմ
07.11.2020 | 15:26

ԱՄՆ սենատոր Թոդ Յանգը հանդիպել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) անդամների հետ: Սենատորն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը:

«Մարտերը շարունակվում են շատ երկար, և ես երախտապարտ եմ մեր հայ համայնքին բռնություններին վերջ տալու ջանքերի համար», - գրել է նա Թվիթերում:

Դիտվել է՝ 1882

Մեկնաբանություններ